շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առավոտյան 6-ից նորից վերսկսվել են կրակոցները. ինչ իրավիճակ է Մովսեսում

Առավոտյան 6-ից նորից վերսկսվել են կրակոցները. ինչ իրավիճակ է Մովսեսում

Գիշերը խաղաղ է անցել, բայց առավոտյան 6-ից նորից վերսկսվել են կրակոցները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես Գյուղի համայնքի ղեկավար Արտակ Պապյանը:

«Առավոտվա 6-ից նորից սկսել են, հիմա էլ ձայները լսվում են, այլ բան չեմ կարող ասել»,-նշեց նա:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Նշենք, նաև որ հայական կողմը կորուստներ չունի։ Կա 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 զինվորական։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ դիրքային կորուստ։

 

 

  • Կիսվել: