ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից:

Փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել։

«Ներկա են սահմանագծում ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինվորները: Օրհնության կարգից հետո նաև զինվորներին կպարգևատրի Նավասարդ սրբազանը։ Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում և պարգևատրվում են։ Այս տարի օրհնության կարգին մասնակցում է 20 զինվոր»,- ասաց Արթենյանը։

  • Կիսվել: