ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջին ընթերցմամբ ընդունվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը խորհրդարանում նախագիծը ներկայցնելիս հայտնել էր, որ ԶՈւ-ի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում,  երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:

«Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում:  Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասել է  փոխնախարարը։

Նշվել էր նաև, որ 2008-ից մինչ այժմ նման խմբի 9 շահառու կա:

  • Կիսվել: