կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև մարտի 1-ը. նախարար Վաղարշակ Հարությունյան

Մոբիլիզացիոն ռեսուրսի զինծառայողների վճարների խնդիրն ամբողջությամբ կլուծվի մինչև մարտի 1-ը. նախարար Վաղարշակ Հարությունյան

Առ այսօր չի վճարվել մոբռեսուրսների 3-4 տոկոսը։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ պատճառները կապված են հաշվառման խնդրի հետ, քանի որ մարդիկ կա՛մ չեն ներկայացրել անձնական տվյալները, կա՛մ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել:

«Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը այդ հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք:

Խնդրահարույց է, երբ մարդը կամավոր գնացել է, զորամասում չի գրանցվել: Որպեսզի այդ վճարումներն իրականացվեն, պահանջվում է՝ զորամասում, որտեղ նրանք եղել են, ներկայացնեն տվյալներ, և ըստ այդմ՝ կիրականացվեն վճարումները։ Այդ գործընթացն ընթանում է և կարծում ենք, որ մինչև մարտի մեկը այդ հարցերը կլուծենք և կվճարենք»,- ասաց նա:

 

  • Կիսվել: