հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ապրիլյան գործողություններից հետո ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել․ նախարար

Ապրիլյան գործողություններից հետո ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել․ նախարար

Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում: Գլոբալ ռազմաքաղաքական իրադրությունն է, իրավիճակը, որը չի ենթարկվել փոփոխության: Եղել են տարածքային կորուստներ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք տարածքային կորուստները բավարար են պնդելու, որ մենք չենք հաղթել, Տոնոյանը նշել է, որ ինքը չէ պնդողը.
 
«Ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք»:

  • Կիսվել: