հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անվտանգային խնդիր ունենք մենք, հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս եւ մտնում է․ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Անվտանգային խնդիր ունենք մենք, հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս եւ մտնում է․ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ

Տեղի է ունենում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը։

«Մենք ունենք խնդիր սահմանների պաշտպանության հետ կապված, ոնց ենք տեսնում այդ լուծման ուղիները: Մեր անձնակազմը 44 օրվա մարտական գործողություններից հետո խնդիր ունի հանգստանալու, վերականգնվելու հետ: Ծնողների բողոքը շատ տեղին է, որոնք հարց են բարձրաձայնում, թե ինչպես է կազմակերպվելու ծառայությունը եւ հերթափոխը», – նշեց նա:

Բաղդասարյանի խոսքով հեշտ է հանել ռազմական դրությունը, սակայն պետք է նայել, թե այդ դեպքում ինչպես է կատարվելու սահմանների պահպանությունը: «Անվտանգային խնդիր ունենք մենք, հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս եւ մտնում է: Պետք է կազմակերպել սահմանային պահպանություն, որի տարբերակները քննարկվում են: Մենք պետք է ժամանակ տրամադրենք», – նշեց նա:

  • Կիսվել: