չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անցկացվել են զինվորական երդման արարողություններ

Անցկացվել են զինվորական երդման արարողություններ

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունվարի 30-ին զինված ուժերի մի շարք զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ:

Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։

Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

  • Կիսվել: