հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ

Անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ

Զինծառայողների պատրաստության աստիճանը ստուգելու և դաշտային պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 7-ին 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստուգվել են անձնակազմի գործողությունները զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում, ազդարարման հաջորդականությունը, անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման գիտելիքները։

 

  • Կիսվել: