Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ
Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարելագործվել են զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։