հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

  • Կիսվել: