շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն

N զորամասում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Նորակոչիկներին շնորհավորել, խաղաղ և անվտանգ ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը:

  • Կիսվել: