ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն

Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները:

 

Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն

  • Կիսվել: