ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում. Պապիկյան

Անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում. Պապիկյան

Մայիսի 2-ին անակնկալ ստուգայցով եղել եմ ՊՆ N զորամասերում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

՛՛Հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել եմ զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։

Ստուգայցի շրջանակում հանդիպել եմ նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։

Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում պատասխանել եմ ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։

Շրջայցի ավարտին ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել եմ ձեռքի ժամացույցով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: