հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի առաջնագծի պատշաճ կահավորումը մինչև տարեվերջ ավարտվեն․ փոխնախարար

Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի առաջնագծի պատշաճ կահավորումը մինչև տարեվերջ ավարտվեն․ փոխնախարար

Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի առաջնագծի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքները մինչև տարեվերջ ավարտվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի պատշաճ կահավորումը, ինժեներական աշխատանքներն իրականացվեն ինչպես որ կարգն է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ մոդուլային տնակերը պատշաճ հնարավորություն են ստեղծում զինվորների համար հերթափոխ իրականացնել, քնել, տաքանալ։

«Իրենք ապահոված են վառելափայտով, ամեն ինչ պետությունն անում է այդ վիճակը շտկելու համար»,- նշեց նա։

 

  • Կիսվել: