շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամանորին ընդառաջ ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են ՀՀ ՊՆ հարավային N զորամաս

Ամանորին ընդառաջ ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են ՀՀ ՊՆ հարավային N զորամաս

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ, այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հարավային N զորամաս: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

ԱԱՏՄ-ն հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ է նվիրել զինվորներին։

«Նշենք, որ մեր թիմն արդեն երրորդ տարին անընդմեջ, սեփական նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների արհեստակցական միության միջոցների հաշվին, ամանորյա այց է իրականացնում տվյալ զորամաս»,-ասված է ԱԱՏՄ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

 

  • Կիսվել: