երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի: Առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում՝ նաև մասնակցելով նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը:

Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի և զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն և բարի ծառայություն:

  • Կիսվել: