ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ալագյազ» զորավարժարանում կանցկացվի «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլերից մեկը

«Ալագյազ» զորավարժարանում կանցկացվի «Կովկաս 2020» զորավարժության կրակային փուլերից մեկը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ «Ալագյազ» զորավարժարանում կանցկացվի «Կովկաս 2020» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլերից մեկը։

Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի բանակի հարավային ռազմական շրջանում։ Դրան մասնակցելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Ռուսաստան էր մեկնել սեպտեմբերի 12-ին։

Զորավարժությանը ներգրավված է մոտ 80,000 զինծառայող, որոնցից ընդհանուր 1000-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմանից և Պակիստանից, մնացածը՝ Ռուսաստանից։ Իսկ Ադրբեջանը, Իրանը, Շրի Լանկան, Ինդոնեզիան, Տաջիկստանը և Ղազախստանը կներկայացնեն դիտորդներ։

«Կովկաս 2020»-ի նպատակներից է ստուգել Հարավային ռազմական շրջանի՝ ահաբեկչությանը հակազդելու պատրաստականությունը, ինչպես նաև մասնակից երկրների զորքերի՝ ազգային շահերը պաշտպանելու պատրաստականության աստիճանը։

  • Կիսվել: