ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աղբերք գյուղում հուղարկավորեցին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված Ադամ Կիրակոսյանին

Աղբերք գյուղում հուղարկավորեցին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված Ադամ Կիրակոսյանին

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք գյուղը ցավով ու հպարտությամբ է հրաժեշտ տվել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհված  հերոս Ադամ Կարոյի Կիրակոսյանին։

Ադամը ծնվել է հենց այս գյուղում, 2002 թվականի հունվարի 8-ին։ Սովորել եւ ավարտել է Աղբերքի միջնակարգ դպրոցը, Հայոց բանակում ծառայության է անցել 2022 թվականի հունվարից։ Նա այդ ընտանիքի միակ արու զավակն էր։ Ադամը ծառայում էր Սիսիանում, իսկ մարտական գործողություններին մասնակցել է Իշխանասարի հատվածում։

  • Կիսվել: