ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել՝ իր հետագա գործողությունների համար. Հովհաննիսյան

Ադրբեջանը փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել՝ իր հետագա գործողությունների համար. Հովհաննիսյան

Ադրբեջանը, խախտելով հրադադարի պահպանումը,  և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններով գրոհ է իրականացրել՝ հրթիռային միջոցների կիրառմամբ, հարավային ուղղությամբ առաջխաղացումները կասեցվել են: Այս մասին այսօր ճեպազրույցումա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

Նա նշեց. ՛՛Օրվա ընթացքում մեկ ԱԹՍ է խոցվել, որոշ տեղերում համեմատաբար հանգիստ վիճակ է եղել, ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն  լիարժեք հրադադար չի եղել, թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել ադբեջանական ռազմաօդային ուժերը, թուրքական մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, մեր ՀՕՊ ուժերը կասեցնում են:

Այսօր կեղծ տեղեկություններ են տարածվել, իբրև թե հայկական կողմը խախտում է հրադադարը, Ադրբեջանը փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել՝ իր հետագա գործողությունների համար՛՛:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ մարտերն այսօր այնքան ինտենսիվ չեն եղել՝ հրադադարից ելնելով:

  • Կիսվել: