երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանը երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ է ձեռնարկել

Ադրբեջանը երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ է ձեռնարկել

Ադրբեջանի իշխանությունները երկու հայ սպայի նկատմամբ հետախուզում հայտարարելու փորձ են ձեռնարկել: Որոշումը հիմնված է գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանից ստացած տեղեկությունների վրա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վերոնշյալ հայ սպաները Ալավերդյանի հնարավոր ծառայակիցներ Վազգեն Վարդանյանն ու Արմեն Ջամալյանն են:

Նրանց նկատմամբ, լրատվամիջոցների հաղորդմամբ, միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ համապատասխան որոշումներն ընդունելու համար Ադրբեջանի քննչական վարչությունը գործն ուղարկել է Ներքին գործերի նախարարություն,Պետանվտանգության ծառայություն եւ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

 

  • Կիսվել: