շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը բացի մարդկայինից, ունի նաև դիրքային կորուստներ. Հովհաննիսյան

Ադրբեջանը բացի մարդկայինից, ունի նաև դիրքային կորուստներ. Հովհաննիսյան

Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խոսքը Դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում», - հայտնել է Շուշան Ստեփանյանը:

  • Կիսվել: