չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի սադրանքները արկածախնդրություն է հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում․ Տիգրան Ավինյան

Ադրբեջանի սադրանքները արկածախնդրություն է հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում․ Տիգրան Ավինյան

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները և դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում, այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

Ըստ կառավարության պաշտոնյայի, հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ և նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին:

«Կոչ եմ անում մեր հանրությանն առավելագույն պատասխանատվություն դրսևորել, ապավինել, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, այսպիսով զորակցելով Հայոց բանակին»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: