ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զոհերի անունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զոհերի անունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողների անունները։

Դրանք են ` պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); վիրավորված, հետո հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Ադրբեջանի ՊՆ֊ն նաև հայտնել է հինգ վիրավորի մասին։

Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման երկու փորձ է արել Տավուշի ուղղությամբ, սակայն կորուստներով եր շպրտվել: Հայկական կողմը նաև ոչնչացրել է դիվերսանտների ՈւԱԶ մակնիշի մեքենան:

Ցավոք այս պահին Ադրբեջանը նույն ուղղությամբ սկսել է ինտենսիվ կրակահերթ տանկային և հրետանային 82 մմ տեխնիկայից:      

  • Կիսվել: