հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի կորուստները՝ մեկ-մեկուկես օրվա ընթացքում. Հովհաննիսյան

Ադրբեջանի կորուստները՝ մեկ-մեկուկես օրվա ընթացքում. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ անցնող օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել՝ հատկապես հյուսիսում ու հարավում։

՛՛Միայն անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր էին։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ։

Միայն անցնող օրվա ընթացքում մոտ՝ 440-450 զինծառայող կամ նաև ոչ զինծառայող։ Մոտ 800-900 վիրավոր է տվել։ Հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա; Հաջողվել է նաև մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել հեռահար կրակով։ Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք։

Միայն այսօր խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցվել է 113 միավոր ԱԹՍ։ Ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր։ Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան։ Այսօր խոցվել է 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: