հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայող է գերեվարվել

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայող է գերեվարվել

 Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել: 

«Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:

  • Կիսվել: