հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գիշերը կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գիշերը կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: