հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը տարածում է սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ բեմադրված տեսանյութ

Ադրբեջանական կողմը տարածում է սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ բեմադրված տեսանյութ

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որտեղ ՀՀ զինված ուժերի գերևարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանական» տեքստ է կարդում:

Տեսանյութում Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ավելի վաղ հայտնբել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածներով քրեական գործ են հարուցել Ալավերդյանի նկատմամբ: 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։

  • Կիսվել: