հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են․ ՊՆ

Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով, բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են․ ՊՆ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
 
Նրա հաղորդմամբ՝ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
 
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ։

  • Կիսվել: