հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը երկու վիրավոր ունի. 14։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ

Ադրբեջանական կողմը երկու վիրավոր ունի. 14։00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ունի երկու վիրավոր:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի նաև զրահատեխնիկայի կորուստ։

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ 

  • Կիսվել: