ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը. ՊՆ

Ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը. ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

InfoPort.am-ին Հ պաշտպանության նախարարությունից վստահեցրեցին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը՝ հովվին վերադարձնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ համայնքի բնակիչներից մեկը ոչխարի հոտը տարել է արոտավայր և հայտնվել Ադրբեջանի հսկողությանն անցած տարածում: Այժմ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են տարվում՝ նրան վերադարձնելու ուղղությամբ:

Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ադրբեջանական 4 զինված ծառայողներ ուժի գործադրմամբ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները:

 

 

 

  • Կիսվել: