հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ 

Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ։ Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ։ Պաշտպանության նախարարության հաղոդմամբ,  այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

  • Կիսվել: