շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանական կողմի հետ զինադադարի պայմանավորվածության մասին եթե տեղեկություն լինի, կհաղորդվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի հետ զինադադարի պայմանավորվածության մասին եթե տեղեկություն լինի, կհաղորդվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի հետ զինադադարի պայմանավորվածության մասին հստակ տեղեկություն չունեմ, այսօր Իջևանում Տեղեկատվական միասնական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք եղել է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն, որի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացել է։

«Պայմանավորվածությունների մասին ԱԳՆ-ն կարող է տեղեկություն տրամադրել, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Եթե մենք նման ինֆորմացիա ունենանք, անպայման կհայտարարենք», -հավելեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հուլիսի 14-ից մինչև հիմա հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ վիճակը համեմատաբար հանգիստ է։

 

  • Կիսվել: