երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի թռչող սարքերի խոցման ամենալավ գործիքը Հայաստանում «ՕՍԱ», ՕՍԱ-ԱԿՄ համալիրներն են. Հովհաննիսյան

Ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի թռչող սարքերի խոցման ամենալավ գործիքը Հայաստանում «ՕՍԱ», ՕՍԱ-ԱԿՄ համալիրներն են. Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցում հաստատեց տեղեկությունը, որ հակառակորդի կիրառած գերժամանակակից «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը հայկական Զինված ուժերը խոցել են «Оса» զենիթահրթիռային համակարգով։

«Հաստատում ենք՝ մեր խոցած Elbit Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է։ Խոցվել է հայկական Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների միջոցների կողմից՝ համապատասխան մոդեռնիզացված տեխնոլոգիայով («Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով), որը մեր ռազմաարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել էր։ Վերջին տարիներին ադրբեջանական դրոնների, տարբեր տեսակի թռչող սարքերի խոցման ամենալավ գործիքը ՀՀ-ում «ՕՍԱ», ՕՍԱ-ԱԿՄ համալիրներն են», -հավելեց  Հովհաննիսյանը։

 

  • Կիսվել: