շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
90-ականներին Կոմանդոսը Ղարաբաղում երբ երեխա էր ծնվում, անունը ուզում էին դնել Արկադիկ. Սասուն Միքայելյան

90-ականներին Կոմանդոսը Ղարաբաղում երբ երեխա էր ծնվում, անունը ուզում էին դնել Արկադիկ. Սասուն Միքայելյան

Պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, Կոմանդոսը Ղարաբաղում շատ սիրված հրամանատար էր: Այն ժամանակ երբ երեխա էր ծնվում, երեխաների անունը ուզում էին դնել Արկադիկ: Այս մասին Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

՛՛Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ: Ափսոսում եմ, որ հաղթանակած զորավարը, հրամանատարը տեսավ այս պատմությունները՛՛,-նշեց նա:

Ըստ Միքայելյանի՝ Կոմանդոսը այս պատերազմում ևս իր խորհուրդներով եղել է բանակի կողքին, և կատարվածը մեծ ցավ էր նրա համար:

Հարցին՝ ինչպիսի՞ բանակի մասին էր երազում Կոմանդոսը, պատասխանեց՝ ՛՛հաղթանակած՛՛: Միքայելյանն ասաց, որ Կոմանդոսի դերը թե՛ բանակաշինության, թե՛ ԵԿՄ-ի ձևավորման մեջ անուրանալի է:

Լրագրողների հարցին՝ կվերադարձնե՞նք արդյոք Շուշին, պատասխանեց, որ դա նաև իր երազանքն է:

  • Կիսվել: