հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
44-օրյա պատերազմում անմահացած Սևքարեցի Դավիթի՝ Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է. Աննա Հակոբյանի գրառումը

44-օրյա պատերազմում անմահացած Սևքարեցի Դավիթի՝ Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է. Աննա Հակոբյանի գրառումը

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

«Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին:

Դավիթի մոր` Սոնա Շահնազարյանի խոսքով, ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերդարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար: Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել:

Տիկին Սոնան հիշում է, Դավիթի հրապարակած` «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է:

Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:

Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրեց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա»,-նշել է Հակոբյանը:

  • Կիսվել: