ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, ԳՇ-ից և ՊԲ-ից. Հովհաննիսյան

44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, ԳՇ-ից և ՊԲ-ից. Հովհաննիսյան

Շուշիի մասով ինձ համար անհասկանալի շատ բաներ կան՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիում, ամսի 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ ըստ ՊՆ տեղեկությունների: 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, բացառապես ՊՆ գլխավոր շտաբի օպերատիվ շտաբից և պաշտպանության բանակից»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ուսումնասիրել է պետք, չկա պատերազմ, որի ժամանակ տեղեկատվության խզվածք չի առաջանում: 

Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմից հետո բոլոր մարտական դրվագներն առանձին-առանձին անձամբ է վերլուծում, բայց իր մոտ էլ շատ չպարզված հարցեր կան:

  • Կիսվել: