երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
4-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ

4-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները պայմանական հակառակորդի օդային հարվածները ետ մղելիս, հետախուզական և կրակային խնդիրներ կատարելիս, կատարելագործվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։

  • Կիսվել: