հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ․ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Ria.ru-ն։

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի առջեւ դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է: Պատասխանատվության հյուսիսային եւ հարավային գոտիներում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիտորինգ եւ վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:
 
Ըստ նրա` վերջին օրվա ընթացքում 2334 փախստական է վերադարձել Հայաստանի տարածքից, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչ է վերադարձել նախկին բնակության վայրեր:
 

  • Կիսվել: