շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն. Տոնոյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն. Տոնոյան

Արցախյան  44-օրյա պատերազմում ծավալվող գործողություններն իրենց ծավալով այնպիսի ռազմական գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով։ Այս մասին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա կարծիքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։

«Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,- նկատեց նախկին նախարարը։

  • Կիսվել: