կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քրեական գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 2-րդ (կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 7-րդ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 20 Հրաչ Փիլիպոսյանը Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը դեպքից ժամեր անց հայտարարեց՝ զինծառայողը հակառակորդի կրակոցից է զոհվել։ Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին միայն հաստատեց լուրը, իսկ թե ի՞նչ հանգամանքներում է զոհվել զինծառայողը, մինչ այս պահը որեւէ տեղեկություն նախարարությունը չի հաղորդել։

 

  • Կիսվել: