հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի շարժական հանգույցներ:

Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման գործողությունների հաջորդականությունը:

  • Կիսվել: