1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ անցկացրել են գործնական պարապմունքներ
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները հուլիսի 2-ին անցկացրել են գործնական պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները։