երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն սեպտեմբերի 1-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:

Նշվում է, որ անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։

 

  • Կիսվել: