հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 09։20-ի դրությամբ  ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր,  փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ

09։20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր, փոխհրաձգությունը շարունակվում է․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։

Ինչպես հայտնում են պաշտանության նախարարությունից, հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

  • Կիսվել: