ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում» միջոցառումից ստացված հասույթն ուղղվելու է արգելոցի ենթակառուցվածքների կազմակերպմանն ու զարգացմանը

«Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում» միջոցառումից ստացված հասույթն ուղղվելու է արգելոցի ենթակառուցվածքների կազմակերպմանն ու զարգացմանը

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի:

Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդի Հայկ-Օրիոն համաստեղության դիմավորումը՝ ժամը 04:00-ին։ Միջոցառման ընթացքում կհնչեն Կոմիտասի և Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումից ստացված հասույթն ուղղվելու է արգելոցի ենթակառուցվածքների կազմակերպմանն ու զարգացմանը։

Նախարարությունը միջոցառման մասնակիցներին խնդրում է իրենց հետ ունենալ տաք հագուստ, լապտերներ, քնապարկեր:

Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիսՀուշարձանը պարբերաբար ուսումնասիրել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.):

Հուշարձանի տարածքում հնագիտական ուսումնասիրությունները վերսկսվել են 2013 թՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:

  • Կիսվել: