երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարովան վստահեցնում է՝ Ադրբեջանի հետ կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պղծման մասին փաստերը

Զախարովան վստահեցնում է՝ Ադրբեջանի հետ կքննարկեն Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պղծման մասին փաստերը

Մենք, անշուշտ, ուշադիր ուսումնասիրում ենք ուղարկված բոլոր նյութերը, որոնք նույնիսկ ակնարկ են պարունակում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին, սա անընդունելի է: Ես խոսում եմ սրբապղծության մասին՝ որտեղ, ում կողմից էլ դա արված լինի՝ անկախ մեր հարաբերությունների մակարդակից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Ադրբեջանի կողմից Արցախում հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների ոչնչացման մասին փաստերը։

Զախարովան նշել է. ՛՛Որպես Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի մաս՝ մենք կոչ ենք անում երկու կողմերին հոգ տանել մշակութային և պատմական ժառանգության մասին և չպատերազմել հուշարձանների դեմ՛՛

Նա նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար, առանց որի Հարավային Կովկասում խաղաղության հասնելը դժվար կլինի։

՛՛Մենք, անշուշտ, բոլոր նյութերը կքննարկենք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մեր երկկողմ շփումներում՛՛,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: