ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Աֆիոն-Կարահիսարի փիդեի ամենահին փուռը հիմնվել է հայերի կողմից

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Աֆիոն-Կարահիսարի փիդեի ամենահին փուռը հիմնվել է հայերի կողմից

Փիդեն (խմորից պատրաստվող ուտեստ, որ նման է պիցցային-Ակունքի խմբ) 117 տարի նույն ձևով է պատրաստվում պատմական փռում, որը Աֆիոն-Կարահիսարում Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ կառուցվել է հայերի կողմից և գործածվում է 1905 թ վեր, գրում է memleket.com.tr-ը, փոխանցում է akunq.net-ը:

Աֆիոն-Կարահիսարի կենտրոնում գտնվող Դարբինների շուկայում գործող փիդեի փուռը կենդանի լեգենդ է: Շենքը, որ կառուցվել է հայ քարագործ վարպետների կողմից մինչև հանրապետության հռչակումը և որոշ ժամանակ գործել է որպես անվադողերի և ալյուրի ֆաբրիկա, որպես փուռ սկսել է գործածվել 1905 թվականին, և այդ օրվանից նրա կրակը չի հանգցվել։ Ռամազան ամսվա ընթացքում տոնական փիդեները թխվում են այս փռում, որտեղ պատրաստվում է Աֆիոն-Կարահիսարի հայտնի մսային փիդեն։

«ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 117 ՏԱՐԻ»

Փռի ձեռնարկատեր և վարպետ Օմեր Յալավաչը նշելով, թե շենքը գործում է 1905 թվականից որպես փիդեի փուռ, ասաց. «Աշխատում եմ որպես փռի ձեռնարկատեր: Այս վայրը փուռ է հանրապետությունից առաջ, 1905 թվականից ի վեր։ Հայերի ժամանակվանից եղել է, որոշ մասնաբաժիններ բացվել-փակվել են։ Որպես փուռ շարունակաբար գործում է 1905 թվականից։ Աֆիոն-Կարահիսարի փիդեի ամենահին փռերից մեկն է։ Ավելի վաղ օգտագործվել է որպես անվադողերի գործարան, հանրապետությունից առաջ օգտագործվել է որպես ատաղձագործարան։ Ավելի քան մեկ դար օգտագործվում է որպես փուռ։ Հին ձևով ենք օգտագործում․ ինչպես որ նախկինում էին պատրաստում, նույն մեթոդով ենք շարունակում։ Մեր փայտն անտառի փայտ է, մեր փիդեն քարե փռում ենք թխում: 117 տարի նույն մեթոդով է թխվել, շենքի ներսում միայն սալիկներն են փոխվել, մնացած տարածքը անփոփոխ պահպանվել է»։

  • Կիսվել: