շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բացվում է Երևանի ամենահին կամուրջը

Բացվում է Երևանի ամենահին կամուրջը

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող Կարմիր կամուրջ հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվում է։
 
«Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա Երևանի պատմական Կարմիր կամրջի բացման և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ամփոփման միջոցառումը (հասցե՝ Ոսկերիչների 5, Կարմիր կամուրջ հուշարձանի տարածք): Նախատեսվում է համերգ Jam session ձևաչափով:
 
Հուշարձանի ամրակայումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև կնքված համագործակցության հուշագիր շրջանակում: Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։
 
Միջոցառման մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: