երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում գտնվող շատ երեխաներ անհետ կորել են

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում գտնվող շատ երեխաներ անհետ կորել են

Ավելի քան 1 միլիոն երեխա է գտնվում Գազայի հատվածում․ հակամարտության սրացման հետևանքով շատ երեխաներ անհետ կորել են կամ մնացել փլված շենքերի փլատակներում։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։

«Գազայի հատվածում մեկ միլիոն երեխայի համար ապահով տեղ չկա Գազայի հատվածում արդեն զոհվել է ավելի քան 4,6 հազար երեխա և մոտ 9 հազարը վիրավորվել է։ Շատ երեխաներ անհետ կորել են և, ենթադրաբար, թաղված են շենքերի և տների բեկորների տակ», - ասել է նա:

«Սահմանապահ կետերի պարբերական բացումը մարդասիրական բեռները տեղ հասցնելու համար բավական չէ արագ աճող կարիքների բավարարման համար: Իսկ ձմռան մոտենալուն զուգահեռ վառելիքի կարիքը կարող է էլ ավելի սրվել», - նշել է Ռասելը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ավելի վաղ հայտնել է, որ օրական ավելի քան 400 երեխա է սպանվում կամ վիրավորվում Գազայի հատվածում, որը մի քանի շաբաթ շարունակ ենթարկվում է իսրայելական բանակի ինտենսիվ գնդակոծությանը։ Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ Գազան, ըստ էության, վերածվել է մանկական գերեզմանոցի:

  • Կիսվել: