Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում ուզում են վերականգնել իրենց միակ եկեղեցին։ Գյուղի բնակիչները գումար են հանգանակել և դիմել քաղաքապետարան, որպեսզի պատրաստեն եկեղեցու վերակառուցման համար անհարժեշտ փաստաթղթերը, գրում է jnews.ge-ն:

Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել, հիմքային վերանորոգում երբևէ չի կատարվել։ Տարիների բացիթողի վիճակի պատճառով շենքը սկսել է փլուզվել։ Գոմանի բնակիչները գումար են հանգանակել, և ուզում են վերակառուցել իրենց գյուղի հնամենի եկեղեցին։

«Մենք ուզում ենք ունենալ մեր եկեղեցին, պսակի, կնունքի ժամանակ ինչու՞ գնանք Արագվա կամ Ախալքալաք, եթե հնարավոր է ունենանք մերը։ Գյուղացիներով գումար ենք հավաքել, որ մեր եկեղեցին վերակառուցենք։ Գնում ենք մոմ վառելու, աղոթելու, վախենում ենք ներս մտնել, որ հանկարծ չփլուզվի։ Ինչու՞ պետք է եկեղեցի ունենալը երազանք մնա մեզ համար», – հարցադրում են Գոման գյուղի բնակիչները։

gomani xach

Հարկ է նշել, որ Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության միջնորդությամբ, Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության վարչությունը, Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով սկսել է հետաքննություն: Այս մասին տեղեկությունը տարածել է Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը:

Իսկ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հերքում է, որ Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում կատարվել են անօրինական աշխատանքներ:

Ջավախքի փոխանորդությունը նախագիծ է պատրաստել և ամբողջական փաստաթղթերը Վրաստանի կրոնի գործակալությանն ուղարկելու համար անհրաժեշտ է եղել նաև երկրաբանի եզրակացությունը, որի համար էլ եկեղեցու տարածքում տրակտոր է աշխատել։

Վերջինիս խոսքերով, Գոմանում ոչ մի անհատի կողմից ապօրինի գործողություններ չի կատարվել, այդտեղ պետության կողմից լիցենզավորված երկրաբանի կողմից կատարվել է հիմքերի ամրությունը հետազոտելու աշխատանքներ։

tapanaqar goman